Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Ինքնորոշումը միջազգային հաղթարշավ է սկսում. Ադրբեջանի նոր մղձավանջը

10.06.2017   
  
hits: 6896


Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները կարող են մղձավանջային դառնալ Ադրբեջանի համար աշխարհում թափ հավաքող` ինքնորոշման, պետական նոր կազմավորումների ստեղծման գործընթացի պատճառով:

Այսօր Իսպանիայի կազմում ինքնավար մարզի կարգավիճակ ունեցող Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայտարարել է, որ 2017թ. հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անկախության հանրաքվե կանցկացվի՝ չնայած պաշտոնական Մադրիդի դեմ լինելուն և այդ գործընթացը հակասահմանադրական ճանաչելուն: Պուչդեմոնը նշել է, որ իրենք պատրաստ են եղել լսել հանրաքվեի անցկացման շուրջ Իսպանիայի կառավարության առաջարկությունները, սակայն մշտապես մերժում են ստացել: Մադրիդը խոստացել է գործադրել իր տրամադրության տակ առկա մեխանիզմները՝ այդ հանրաքվեն թույլ չտալու համար, սակայն դեռ չի հստակեցրել՝ որոնք են դրանք: Այսուհանդերձ, Մադրիդից հնչող հայտարարություններից ակնհայտ է դառնում, որ փորձ է արվում խնդիրը լուծել քաղաքական երկխոսության, բանակցությունների միջոցով: Անկախ դրանից՝ հանրաքվեի ժամկետների կոնկրետացման փաստը վկայում է, որ Կատալոնիան վճռական է տրամադրված մի քանի տարի շարունակ հետաձգվող հանրաքվեի անցկացման հարցում:

Մադրիդի համար դժվար կլինի խափանել այն՝ բախվելով ԵՄ-ում արդեն անցկացված ինքնորոշման գործընթացի հաջող նախադեպին: Խոսքը վերաբերում է 2014թ. Շոտլանդիայում անցկացված անկախության հանրաքվեին, որին Մեծ Բրիտանիայի կենտրոնական իշխանությունները փաստացի չառարկեցին: Այդ հանրաքվեի արդյունքով, հիշեցնենք, Շոտլանդիայի բնակչության մոտ 55 տոկոսը դեմ քվեարկեց Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալուն: Սակայն էականն այն էր, որ հանրաքվեի անցկացումը, որպես ինքնորոշման ակտ, միանգամայն լեգիտիմ կերպով կայացավ՝ բորբոքելով ներքին անջատողականությունն այնպիսի երկրներում, որոնք ունեն նմանատիպ խնդիրներ, տվյալ դեպքում՝ Իսպանիայում:

Ի դեպ, Շոտլանդիան 2014թ. հանրաքվեի՝ իր համար հիասթափեցնող արդյունքներից հետո չի հրաժարվել անկախացման գաղափարից: Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթարջենը դեռ այս տարվա մարտին էր դիմել բրիտանական կառավարությանը՝ Շոտլանդիայում անկախության երկրորդ հանրաքվեն անցկացնելու հայցով: Էդինբուրգում պլանավորում են նոր հանրաքվեն անցկացնել 2018թ. աշուն-2019թ. գարուն ժամանակահատվածում, այսինքն` նախքան ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի վերջնական դուրս գալու գործընթացի ավարտը:

Շոտլանդացիների համար նոր հանրաքվե անցկացնելու հիմք է դարձել 2016թ. անցկացված «Բրեքզիթը»: Շոտլանդիան դեմ էր քվեարկել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, և նոր հանրաքվեի անցկացման անհրաժեշտությունը պատճառաբանում է այդ հարցում Լոնդոնի հետ ունեցած սկզբունքային տարաձայնությամբ: Ուշագրավը, սակայն, այն է, որ Լոնդոնը սկզբունքորեն դեմ չէ Շոտլանդիայում նոր հանրաքվեի անցկացմանը: Միակ առարկությունն այն է, որ դա տեղի ունենա ԵՄ-ից երկրի դուրս գալուց ոչ շուտ:

Եվ ահա Եվրոպայում ընթացող այս զարգացումների ֆոնին` երկու օր առաջ հայտնի դարձավ, որ անկախության հանրաքվե է որոշել անցկացնել նաև Իրաքի Քուրդիստանը: Քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի օգնական Հեմին Նավրամին «Թվիթեր»-ում, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, գրել է, թե Քուրդիստանի անկախության հանրաքվեն կանցկացվի 2017-ի սեպտեմբերի 25-ին: Հայտարարությունը հետևել է Բարզանիի՝ Քուրդիստանի քաղաքական ուժերի հետ հանդիպումներին: Հատկանշական է, որ այս դեպքում ևս կենտրոնական իշխանությունները, այսինքն` Բաղդադը, սկզբունքորեն չի առարկում նման հանրաքվեի անցկացմանը: Իրաքի վարչապետ Ալ Աբադին այս տարվա մարտին, անդրադառնալով քրդերի անկախացման հանրաքվեի հնարավորությանը, ընդամենը ուշադրություն էր հրավիրել այն բանի վրա, որ դրա համար ամենահարմար պահը չի ընտրվել՝ նկատի ունենալով իսլամական ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների առկայությունը Իրաքում և անվտանգության լրջագույն սպառնալիքները: Այսուհանդերձ, հանրաքվեի կոնկրետ օրվա մասին հայտարարությունը հիմքեր է տալիս կարծելու, որ Քուրդիստանը ևս վճռական է տրամադրված այս հարցում: Հետաքրքրական է, որ իրաքյան քրդերի հանրաքվեն նշանակվել է կատալոնական հանրաքվեից ուղիղ մեկ շաբաթ առաջ: Հենց այդ պատճառով է, որ Ադրբեջանին այդ շրջանում դժվարին օրեր են սպասվում:

Խնդիրն այն է, որ Կատալոնիայի, Քուրդիստանի, հետագայում նաև Շոտլանդիայի հնարավոր հանրաքվեները գալու են ապացուցելու, որ ինքնորոշման գործընթացը միջազգային պրակտիկայում դառնում է անշրջելի իրողություն: Եվ բնական հարց է առաջանալու՝ ինչո՞ւ է կատալոնացիների, քրդերի, շոտլանդացիների ինքնորոշման իրավունքը հարգվում, իսկ Արցախի հայության իրավունքը՝ ոչ, ինչի՞ց է, որ Մադրիդը, Բաղդադը, Լոնդոնն այդքան ընկալողունակ ու ականջալուր են ինքնորոշման ներքին ձգտումների և իրավական գործընթացների նկատմամբ, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Այս գործընթացը կարող է էականորեն ամրապնդել ԼՂ հարցում հայկական դիվանագիտության դիրքերը և նոր խթան հանդիսանալ ԼՂ անկախության ճանաչման գաղափարն ավելի առարկայացնելու համար: Այդ գործընթացների համատեքստում միջազգային հանրությունն ավելի ընկալողունակ է դառնալու Արցախի անկախության փաստի ընդունման նկատմամբ, եթե պաշտոնական Երևանը ներկայիս բանակցային փակուղայնությունը, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը ոչ մի կերպ չպահպանելը, սպասվող հանրաքվեները կարողանա օգտագործել այդ նպատակին:

Գևորգ Դարբինյան

http://www.yerkir.am

Tags: Արցախ/Artsakh, Ադրբեջան/Azerbaijan, քաղաքականություն/politics, նորություններ/news

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)

ActionTeaser.ru - тизерная реклама


home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը